// IP Marketing video - START// IP Marketing video - END

Համայնքներում շարունակվում է կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը

Համայնքներում շարունակվում է կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը

PanARMENIAN.Net - Քասախ համայնքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի տրամադրած ֆինանսական միջոցներով տարեսկզբին ստեղծվել էին էներգաարդունավետ ենթակառուցվածքներ։ Բացի այդ, իրականացվեց մանկապարտեզի և այլ համայնքային նշանակության շինությունների, համայնքի գիշերային լուսավորման ցանցի անցում մաքուր էներգիայի աղբյուրների։

Կանաչ ենթակառուցվածքների ստեղծման շնորհիվ միայն Քասախը տարեկան շրջակա միջավայր չի արտանետի մոտ 105 տոննա CO₂ թունավոր գազ և յուրաքանչյուր տարի կխնայի առնվազն 6,000,000 դրամ։

Այս պահին Բանկի տրամադրած ֆինանսական միջոցներով իրականացվում են 12 համայնքի մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքների ստեղծման ծրագրեր, բացի այդ, ևս 30 համայնքի հայտեր են դիտարկվում։

Ֆինանսավորումն իրականացվում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9% տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։

Ֆինանսավորման մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում կամ այցելելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ցանկացած մասնաճյուղ։

 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը