// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ֆարմանյանի քույրը մեղադրվում է շրջանավարտներից մոտ 19,5 մլն դրամ հափշտակելու մեջ

Ֆարմանյանի  քույրը մեղադրվում է շրջանավարտներից մոտ 19,5 մլն դրամ հափշտակելու մեջ

PanARMENIAN.Net - «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շրջանավարտներից խաբեությամբ ավելի քան 19,4 մլն դրամ հափշտակելու դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել . հետախուզվում է ինստիտուտի նախկին պրոռեկտոր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու պատրվակով 3529 շրջանավարտից խաբեությամբ գումար են վերցրել, թեև այդ նպատակով գումար է դուրս գրված եղել, իսկ շրջանավարտներից հավաքված գումարը առերևույթ հափշտակվել է:

«Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին պրոռեկտոր` Ա.Ֆարմանյանի առնչության վերաբերյալ: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Նախկին պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել էր, որ փաստաբանները ճշտում են մեղադրող կողմի տարածած տեղեկությունները։

 Ուշագրավ
Հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է
«Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»,-ասվում է Մելիքյանի գրառման մեջ
Դրանց թվում նաև «Գազպրոմի» լցակայաններն են