Գերմանացի դերասան Ռիխարդ Սամմելը կնկարահանվի Արցախյան գոյամարտի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմում![]() 10 օգոստոսի 2018 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի դերասան Ռիխարդ Սամմելը կնկարահանվի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախյան գոյամարտի մասին պատմող «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) անգլալեզու ֆիլմում։ Այս մասին ֆիլմի թվիթերյան միկրոբլոգում գրառում է հրապարակվել։ Դերասանը կմարմնավորի ֆիլմի գլխավոր հերոսին։ «Մեզ համար մեծ պատվի է աշխատել այսպիսի տաղանդավոր դերասանի հետ», - նշվում է գրառման մեջ։ Ֆիլմը կպատմի չարի և բարու հավերժական պայքարի, ճշմարտության և խղճի վերաիմաստավորման և մարդկային ճակատագրերի մասին: «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Դրախտի դարպասը» կինոնախագիծը պատմելու է Արցախյան գոյամարտի, Ապրիլյան պատերազմի մասին: ֆիլմում նկարահանվելու են օտարազգի հանրաճանաչ այլ դերասաններ ևս։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |