ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Օգոստոսի 11-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Մերձմոսկովյան Ալաբինոյում Բանակային միջազգային խաղերի շրջանակում շարունակվող տանկային բիաթլոնի մրցումների առաջին կիսաեզրափակչում Հայաստանի ԶՈւ անձնակազմը զբաղեցրել 4-րդ տեղը և դուրս չի եկել եզրափակիչ: