Ջուջևան - Նոյեմբերյան ճանապարհը կնորոգվի

Ջուջևան - Նոյեմբերյան ճանապարհը կնորոգվի

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը կնորոգվի, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործադիրն առաջնահերթ զբաղվելու է այն համայնքների ճանապարհներով։ Վարչապետը հավելել է նաև, որ անհրաժեշտ է քաջալերել աշխատանքը մարզերում։

«Մարդկանց մտածողության մեջ պետք է փոխել մտածելակերպը, որ պետք է չաշխատել և նպաստ ստանալ, այլ պետք է աշխատել՝ նպաստ ստացողի ցուցակից դուրս գալու համար», - ասել է Փաշինյանը։

Օգոստոսի 10-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---