Իրանցի փոխնախարար. ՀՀ աշխարհագրական դիրքը նպաստավոր է էլէներգետիկական ծրագրերի համար

Իրանցի փոխնախարար. ՀՀ աշխարհագրական դիրքը նպաստավոր է էլէներգետիկական ծրագրերի համար

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերին,օգոստոսի 17-ինՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ հնադիպմանն ասել է, որՀայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի, ինչպես նաև և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու առումով, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, մասնավորապես՝ կապալառուի կողմից աշխատանքները պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնելուն:

Նախարար Գրիգորյանը իր հերթին նշել է, որ տնտեսական գործակցության ակտիվացման համատեքստում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը:

Ավելի վաղ, հայտնել էինք, որ Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկրների տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն էլեկտրական էներգիա արտահանելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---