Չինաստանը մտադիր է ՀՀ-ում պղնձաձուլարան և արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնել18 օգոստոսի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը քննարկել են CITIC չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Hanergy խոշորագույն ընկերության կողմից արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու նախագծին։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար, քննարկել էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական գործակցության այլ հարցեր։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |