Փոխվարչապետ. Քաղշինկոմը պետք է ներկայացնի հանրության շահերը՝ անկախ պատվիրատուի պահանջներից20 օգոստոսի 2018 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը նշել է, որ «շուկան և պատվիրատուն կարող են ունենալ տարբեր պահանջներ՝ երբեմն հանրության շահերին հակոտնյա, սակայն կոմիտեն պետք է վճռականորեն ներկայացնի հանրության շահերը», հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Շինարարությունը ամեն ինչից զատ մշակույթ է՝ քաղաքային ապրելակերպի մշակույթ, հանրային տարածքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ, միմյանց հետ փոխհարաբերվելու մշակույթ, ընդհանուրը անձնական շահերից ելնելով չյուրացնելու մշակույթ: Ուստի նոր ժամանակներում Ձեր դերը հեղափոխական է», - ասել է Ավինյանը՝ դիմելով կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին: Միջոցառման ավարտին Կոմիտեի նախագահը պարգևներ և պատվոգրեր է հանձնել ոլորտի վաստակաշատ մի քանի ներկայացուցչի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |