Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հունիսին

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Ստրասբուրգում քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջին հանդիպման հնարավորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, երկրների նախագահների հանդիպումը միանգամայն իրական է:



Ավելի վաղ ասվել էր, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է անցնել բացառապես միջազգային գագաթնաժողովների շրջանակներում: Հունիսի 6-8-ին Սանքտ Պետերբուրգում կանցնի 12-րդ Միջազգային էներգետիկ համաժողովը եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպումը: «Սակայն դեռեւս ոչ մի որոշակի բան չի կարելի ասել»,-ընդգծել է Բալայանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---