23 օգոստոսի 2018 - 10:33 AMT
Լիբանանի ՀՅԴ-ն պատրաստ է աջակցել Հեղափոխության հաջողությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակության անդամները կարևորել են Թավշյա հեղափոխության հաջողության անհրաժեշտությունը և Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը, հայտնում է կուսակցության հանրային կապերի բաժինը:

Շեշտվել է, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը և գործակցային ոգին՝ կանխելու հաջողությանը խանգառող ցանկացած կասկածելի փորձ: Հանդիպմանը քննարկվել է Թավշյա հեղափոխության արձանագրած դրական արդյունքները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալիքնները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:

Պատվիրակությունը Հայաստանի վարչապետին է փոխանցել Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման ջանքերին և միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսևորվող որևէ բացթողումի կամ տատանումի ժամանակ: