Կառավարության նիստում որոշվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում ընդգրկված է լինելու«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը: