Սիսիանցիներն ու հնագետները վիճաբանել են Քարահունջի աստղադիտարան լինել-չլինելու շուրջ![]() 23 օգոստոսի 2018 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Զորաց Քարեր (Քարահունջ) հնավայրում պեղումներ կատարող հնագիտական արշավախմբի անդամների և մի խումբ սիսիանցիների միջև վիճաբանություն է եղել, հայտնում է «Որոտանը»: Արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, խոսելով հնավայրի նշանակության մասին, նշել է, որ կա առասպելական մեկնաբանությունների մի ամբողջ շարք, և, որ վերջին շրջանում «սկսել են շահարկել, որ այն աստղադիտարան է»: «Ժողովրդի զրույցներում այն դիտարկվում է ոչ թե աստղադիտարան, այլ` Ցից Ցից քարեր, Դիք Դիք քարեր, կամ` հուշարձան, որի տակ զինվորներ են թաղված»,-ասել է Աշոտ Փիլիպոսյանը` պնդելով հնավայրի` աստղադիտարան չլինելու իր տեսակետը, ինչն էլ վիճաբանության առիթ է դարձել: Զորաց Քարեր հնավայրը միայն դամբարանադաշտ դիտարկելու` Փիլիպոսյանի կարծիքին հակադարձել է սիսիանցի Սուրեն Վարդանյանը և դիմել հնագետներին ասելով, որ «հավաքեն իրենց իրերը և հեռանան»: «Մտել եք մեր տունը քանդում եք, աղավաղում եք մեր պատմությունը, գրանտային ծրագիր եք շահել, եկել եք էստեղ «փող եք լվանում», ամբողջ աշխարհն ընդունում է, որ աստղադիտարան է, դուք ժխտում եք: Դուք հակահայկական գործունեություն եք ծավալում մեր պետության դեմ»,-վրդովմունքով դիմել է Սուրեն Վարդանյանը: Քարահունջը հնադարյան համալիր է: Աստղաֆիզիկոս Պարիս Հերունին պնդում էր, որ այն աստղագիտական հնագույն կենտրոն է: Իսկ Օքսֆորդի համալսարանի «Քարեր և աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադյանը հայտարարել էր, որ հայ մասնագետները, համեմատելով Քարահունջը և Stonehenge-ը, եկել են այն եզրահանգման, որ Քարահունջն ավելի հին է բրիտանական համալիրից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |