Արարատում 200 հա տարածքով հրդեհ է մարվել![]() 25 օգոստոսի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին, ժամը 14:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: ԱԻՆ հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է Շաղափ գյուղի «Փառքի տարածք» կոչվող հատվածից 500 մ դեպի վերև՝ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում` Ուրծի լեռներով մինչև Սուրբ Կարապետ եկեղեցի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին, մարվել` 01:28-ին: Այրվել է մոտ 200 հա խոտածածկ տարածք, Վեդի-Լանջառ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա բուսածածկույթ և մասնակի ջերմահարվել է 40 բերքատու ծառ (խնձորենի, սալորենի): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ուրցաձոր, Լանջառ, Շաղափ համայնքների ղեկավարները, մոտ 25 համագյուղացիներ և 32 հրշեջ-փրկարար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |