Կարող էր արդյոք ՀՀ պաշտպանության նախարարն ունենալ 2-րդ անձնագիր![]() 31 օգոստոսի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ իրավապահները չեն արտահանձնելու ՀՀ-ին պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին։ Ինչպես գրել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին, վերջինս 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր։ 1995 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացին չէր կարող ունենալ 2-րդ պետության անձնագիր։ Նշված մասն ուժը կորցրած է ճանաչվել միայն 2007 թվականի փետրվարի 26-ին ընդունված որոշմամբ։ Նշենք, 2005 թվականին (երբ Հարությունյանը դեռ նախարար չէր) ընդունված Սահմանադրության 85-րդ հոդվածի 4-րդ մասով ասվում է, որ «վարչապետը և նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»՝ չնշելով, որ նրանք պիտի ունենան բացառապես ՀՀ անձնագիր։ Սակայն եթե Հարությունյանն իսկապես ստացել էր քաղաքացիություն 2002-ին, ստացվում է, որ նա մոտ 5 տարի զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ ՀՀ օրենսդրության խախտմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |