Dеutsche Welle. Ինչպես է Փաշինյանը կոռուպցիայից զերծ Հայաստան կառուցում![]() 1 սեպտեմբերի 2018 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարը չի մարում, հակառակը՝ նոր ոլորտներ է ընդգրկում: Իրավապահների տեսադաշտում են հայտնվում մարդիկ, որոնք դեռ մի քանի ամիս առաջ շատ բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Կարծես թե, Փաշինյանի այն խոսքերը, թե ժողովրդից գողացված բոլոր փողերը վերադարձվելու են և Հայաստանը «կոռուպցիայից զերծ երկիր է լինելու», զուտ դեկլարատիվ չեն, գրում է Dеutsche Welle-ն: Միայն վերջին շաբաթվա ընթացքում քրգործեր են հարուցվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր և ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ են կասկածվում տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածվում են ապօրինի հարստացման մեջ: Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդրի որդիները քննության տակ են: Միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ սա նոր իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ ալիքն է և, հավանաբար, իրադարձությունները կզարգանան նույն հունով: Մինչդեռ, փորձագետը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ փուլն ավելի շուտ պայքար է կաշառակերների, ոչ թե բուն կոռուպցիայի դեմ: «Դա օրինաչափ է, քանի որ առանց համակարգային բարեփոխումների, որոնք կզրկեն կոռուպցիան նյութական բազայից, ներքին քրեական կապերից և այլ տարրերից, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող համապարփակ լինել», -ասել է Մեհրաբյանը: Նա նշել է, որ իշխանություններն այս հարցում բացառիկ քաղաքական կամք են դրսևորում: «Կարճաժամկետ առումով, այդ հարցերը կարող են լուծվել, բայց դրա համար պետք է ԱԺ նոր ընտրություններ անցկացնել: Եվ հետո գործող թերի դատական համակարգի պայմաններում այդ պայքարը դեռ երկար կարող է տեղում դոփել»,-ասել է Մեհրաբյանը՝ կարևորելով, որ բոլոր հարուցված գործերը հասցվեն դատարան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |