ԶԼՄ-ները հայտնում են Կիմ Չեն Ինի «անհետացման» մասին![]() 4 սեպտեմբերի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական Ռենհապ գործակալությունը հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի «անհետացման» մասին: Ըստ գործակալության, արդեն 15 օր է ինչ հանրությունը նրան չի տեսել: Նշվում է, որ հուլիսի վերջում հյուսիսկորեական ԶԼՄ-ները մանրամասն լուսաբանում էին Իմ Չեն Ինի գործունեությունը, այդ թվում նրա 30 ուղևորությունը տարբեր գործարաններ ու ձեռնարկություններ: Սակայն ՀԿԺՀ ղեկավարի մասնակցությամբ որևէ միջոցառման մասին օգոստոսի 21-ից ոչ մի հրապարակում չի եղել, գրում է ՌԻԱ Նովոստին: Գործակալությունը նշում է, որ իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ սեպտեմբերի 8-ին Հյուսիսային Կորեան նշելու է հիմնադրման 70-ամյա հոբելյանը: Բացի այդ, սեպտեմբերի 5-ին նախանշված է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը Հարավային Կորեայի նախագահի հատուկ դեսպանորդի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |