Հզոր թայֆուն Ճապոնիայում. 9 զոհ կա![]() 5 սեպտեմբերի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում 9 մարդ է մահացել վերջին 25 տարում ամենահզոր «Ջեբի» թայֆունի հետևանքով, ավելի քան 300 տուժած կա: Մոտ 3000 մարդ գիշերն անցկացրել է Կանսայ միջազգային օդանավակայանի տարածքում, որը կառուցված է Օսակայի նեղուցի մեջտեղում՝ արհեստական կղզու վրա: Օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը սեպտեմբերի 4-ին, նավի հետ կապված միջադեպից հետո, երբ քամու հուժկու հարվածը նավը նետել է օդանավակայանը Իձումիսանո քաղաքին կապող կամրջի վրա: Տանկերում անձնակազմի 11 անդամներն էին: Նրանց հաջողվել է փրկել, տուժածներ չկան, գրում է Deutsche Welle-ն ճապոնական NHK հեռուստաալիքի վրա հղումով: Սեպտեմբերի 5-ին Կանսայ օդանավակայանի աշխատանքը չի վերսկսվել, չեղարկվել է 162 չվերթ: Թռիչքուղիներից մեկն ու տերմինալի առաջին հարկը հեղեղվել են: Երկրի արևմուտքում մոտ 1,3 մլն տնային տնտեսություն զրկված է էլեկտրականությունից: Թայֆունը սեպտեմբերի 4-ի կեսօրին առաջինը հարվածել է Սիկոկու կղզուն, հետո Ճապոնիայի գլխավոր կղզուն՝ Հոնսյուին: Քամու առանձին պոռթկումների ուժգնությունը հասնում է ժամում 162 կմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |