BBC. 2 հայ երեխա Նիդերլանդներից ՀՀ է արտաքսվում![]() 5 սեպտեմբերի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - BBC-ն անդրադարձել է Նիդերլանդների կառավարության որոշմամբ Հայաստան արատքսվող երկու հայ երեխայի՝ 13-ամյա Հովիկի և նրա քրոջ՝ 12-ամյա Լիլիի պատմությանը: Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունից երեխաները Նիդերլանդներ են տեղափոխվել 2008 թվականին մոր՝ 37-ամյա Արմինե Համբարձումյանի հետ: Իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են այնտեղ, երբեք չեն ապրել Հայաստանում և նույնիսկ հայերենին չեն տիրապետում: Արմինեն երկրից արտաքսվել է 2017 թվականին, իսկ երեխաների ընկերները համախմբվել են նրանց շուրջ՝ խնդրելով մնալ երկրում: Հովիկն ու Լիլին տեղափոխվել են մի բնակարան, որի հասցեն հայտնի է եղել միայն Արմինեին և ընտանիքին, որի հետ պետք է ապրեին երեխաները։ Այդ ընտանիքն աջակցել է Արմինեին՝ գաղտնի պահելով տան տեղն իշխանություններից։ Երեխաներին հայտնաբերելուց հետո հոլանդական կառավարությունը որոշել է արտաքսել երեխաներին Հայաստան: Դատավորները եզրահանգել են, որ երեխաների մայրը հոգեպես և ֆիզիկապես ի վիճակի չէ հոգալ նրանց մասին, և Հովիկն ու Լիլին արտաքսման դեպքում պետք է մանկատուն տեղափոխվեն: Խնդրին ծանոթ է նաև երկրի վարչապետ Մարկ Ռութը: Նա ասել է, որ հասկանում է երեխաներին արտաքսելու որոշման էմոցիոնալ կողմը, սակայն, եթե դեպքը չի համապատասախանում օրենքով սահմանված չափանիշներին, ապա երեխաները չեն կարող մնալ Նիդերլանդներում: Աղբյուրը գրում է, որ ըստ հոլանդական կառավարության՝ իրենց քաղաքականությունը ապաստան տրամադրելու գործընթացում արդար է: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |