Իտալիայում բելգիացի թագավորին թույլ չեն տվել բար մտնել դրես-կոդի պատճառով![]() 5 սեպտեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Բելգիացիների թագավոր Ալբերտ Երկրորդին թույլ չեն տվել մտնել Իտալիայի հարավում գտնվող Սանտա Մարիա դի Լեուկա քաղաքի էլիտային զբոսանավային ակումբ, քանի որ թագավորը կիսատաբատով է եղել, իսկ հաստատությունում հանդերձանքի հատուկ կանոններ են գործում: Բարմենն ուղղակի չի ճանաչել 84-ամյա Ալբերտ Երկրորդին, որին ուղեկցում էր կինը՝ մայր թագուհի Պաոլան: Նա ստիպված է եղել իր զբոսանավ վերադառնալ և տաբատ հագնել, գրում է ՌԻԱ Նովոստին Contact ռադիոկայանի վրա հղումով: Ալբերտ Երկրորդը, որը զբաղեցրել էր գահը 1993-ին, 2013-ի հուլիսին հրաժարվեց իր իրավունքներից հօգուտ ավագ որդու՝ արքայազն Ֆիլիպի: Ավելի վաղ Ալբերտ Երկրորդը բողոքել է իշխանություններին, որ տարեկան 953.000 եվրո պետական սուբսիդավորումը չի բավարարում, այդ թվում նստավայրի համար պահանջվող մեծ ծախսերի և 4,6 մլն դոլար գնահատվող զբոսանավի վառելիքը գնելու համար:Գահակալության ժամանակ Ալբերտ Երկրորդը ստանում էր 11,5 մլն եվրո որպես պետական դոտացիա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |