Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ-ին Բիլզերյանի՝ Արցախ այցի պատճառով![]() 5 սեպտեմբերի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին հայտնի ամերիկահայ միլիոնատեր «Instagram-ի արքա» և Ignite ընկերության հիմնադիր Դեն Բիլզերյանի Արցախ այցի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երևանից նա մեկնել է Արցախ:Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ և կրակել տարբեր զինատեսակներից,այդ թվում նռնականետից:Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր և եղբոր հետ: «Գիլը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԱՄՆ Պետդեպարտամենտին հասցեագրված բողոքի նոտան այդ երկրի քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ»,-ասել է Հաջիևը, գրում է «Ինտերֆաքսը»: Ադրբեջանի ԱԳՆ նոտայում ասվում է նաև, որ Բիլզերյանն Արցախում «զբաղվել է ապօրինի ռեժիմի քարոզչությամբ, հակաիրավական ճանապարհով հրազեն է ձեռք բերել և սադրիչ նպատակներով ցուցադրաբար կրակ է բացել Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ»: Ըստ Հաջիևի, ԱՄՆ դիվանագետն իրազեկվել է նաև, որ «ԱՄՆ քաղաքացի հանդիսացող այդ անհատի սանձարձակ և տգետ հայտարարություններն առնչվում են ադրբեջանցի ժողովրդի արժանապատվության և բարոյական արժեքների հետ և հակասում են Ադրբեջանի և ԱՄՆ միջև առկա բարեկամական հարաբերությունների ոգուն»: Նա նշել է, որ ամերիկացի դիվանագետը տեղեկացվել է նաև, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Բիլզերյանին պատասխանատվության կանչելու համար: «Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԱՄՆ կառավարությունն ամենայն լրջությամբ կվերաբերվի պաշտոնական Բաքվի մտահոգություններին Բիլզերյանի ապօրինի գործողությունների վերաբերյալ և միջոցներ կձեռնարկի, որպեսզի հետագայում ԱՄՆ քաղաքացիները խուսափեն Ադրբեջանի գրավյալ տարածքներ այցելություններից»,-ասել է Հաջիևը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը քրեական գործէ հարուցել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի դեմ՝ Արցախ «ապօրինի» մեկնելու համար:Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով»:Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով: Դեն Բիլզերյանն իրեն ձերբակալելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումն անվանել է «քաղաքականապես մոտիվացված»: Բիլզերյանն այդ մասին հայտարարել է People ամսագրին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ և կոչ արել մերժել Ադրբեջանի հարցումը, որպես քաղքականապես մոտիվացված: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |