Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս![]() 6 սեպտեմբերի 2018 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով՝ Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Նա 1994-1997 թվականներին եղել է ՀՀ գլխավոր հյուպատոսը Լոս Անջելեսում, 1997-ից 2000 թվականներին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի փոխնախարար։ 2000-ից 2004 թվականներին եղել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, իսկ 2001-ից 2005 թվականներին՝ համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Նեպալում։ 2004-2008 թվականներին դարձյալ զբաղեցրել է ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |