Շուգաև. Իշխանափոխությունը չի ազդել ՌԴ-ՀՀ ռազմատեխնիկական գործակցության վրա

Շուգաև. Իշխանափոխությունը չի ազդել ՌԴ-ՀՀ  ռազմատեխնիկական  գործակցության վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխությունը ազդեցություն չի ունեցել Մոսկվայի ու Երևանի միջև ռազմատեխնիկական գործակցության վրա:

«Հայաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ըստ հաստատված ծրագրի։ Այն պայմանագրերը, որոնք մենք ունենք՝ ուրեմն ունենք։ Նոր բան այս առումով ես չեմ ասի», - նշել է Շուգաևը։

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական գործակցության հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---