Պուտինը սեպտեմբերին Ադրբեջան կայցելի![]() 7 սեպտեմբերի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ին սեպտեմբերին և հոկտեմբերին մտադիր է այցելել Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային գործերի գծով օգնական Յուրի Ուշակովը: Այցերն աշխատանքային են լինելու, հայտնում է «Իզվեստիան»: Սեպտեմբերի վերջում Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Բացի այդ, սեպտեմբերի 27-28-ին ՌԴ նախագահը կմասնակցի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը: Հոկտեմբերին նախատեսված է նրա այցն Ուզբեկստան: Բացի այդ, մինչև տարեվերջ Ռուսաստանը կմասնակցի ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին: Ուշակովը հավելել է, որ եռակողմ հանդիպումն անցկացնելու հերթը Ռուսաստանինն է: ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016-ին ՌԴ-ում: Ավելի ուշ նման հանդիպումներ են եղել Բաքվում և Թեհրանում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018-ին 2 անգամ հանդիպել է Պուտինի հետ՝ Մոսկվայում ֆուտբոլի ԱԱ բացման արարողության ժամանակ և սեպտեմբերի 1-ին Սոչիում: Առաջիկա միջազգային միջոցառումները հաշվի առնելով 2018-ին Պուտին-Ալիև հանդիպումները 5 կլինեն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |