// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մասկին մեղադրել են Tesla-ի հետ կապված բորսայական խարդախության մեջ

Մասկին մեղադրել են Tesla-ի հետ կապված բորսայական խարդախության մեջ

PanARMENIAN.Net - Citron Research վերլուծական ընկերության հիմնադիր Էնդրյու Լեֆթը հայց է ներկայացրել ընդդեմ Tesla էլեկտրամեքենաների արատդրող և ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկի՝ բորսայից Tesla-ն հանելու նրա մտադրության պատճառով:

Օգոստոսին Մասկը, որը Tesla-ի խոշորագույն բաժնետերն է (22%-ի), գրել էր, որ առաջարկել է ներդրողներին գնել իրենցից բաժնետոմսերը մեկ արժեթղթի համար 420 դոլարով՝ 20% հավելավճարով: Նա հավաստիացրել էր, որ գործարքն ավարտին հասցնելու համար մնում է միայն բաժնետերերի քվեարկություն անցկացնել, իսկ ֆինանսավորումն ապահովված էր: Դրանից հետո Tesla-ի բաժնետոմսերն աճեցին 11%-ով: Սակայն, ավելի ուշ Tesla-ի տնօրենների խորհրդի անդամները պատմեցին, որ Մասկն առաջարկել է իրենց ընկերությունը դարձնել ոչ հանրային: Մի քանի օր անց Մասկը հրաժարվեց այդ գաղափարից:

Ըստ Լեֆթի, Մասկի կողմից կեղծ և մոլորեցնող տեղեկատվության հրապարակումը բացասաբար է անդրադարձել ներդրողների վրա, որոնք նվազման վրա են աշխատում: Նա վստահ է, որ Մասկի վարքագիծը Twitter-ում խախտում է արժեթղթերի մասին դաշնային օրենքները, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:

«Մասկն արհեստականորեն մանիպուլացիայի է ենթարկել Tesla-ի արժեթղթերի արժեքը՝ կեղծ թվիթեր հրապարակելով, զրկելու համար շահույթից նվազման վրա աշխատող ներդրողներին»,-հայտարարել է Լեֆթը:

Օգոստոսին Tesla-ի բաժնետերերը դիմել էին Սան Ֆրանցիսկոյի դատարան Մասկի դեմ նմանատիպ բողոքով:

 Ուշագրավ
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը
Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին