Արմեն Սարգսյանը պատրաստ է հնարավորինս աջակցել PicsArt-ի զարգացմանը![]() 7 սեպտեմբերի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն ՍարգսյանըՀայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին ու հեռանկարներին, հայաստանյան ստարտափերի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել PicsArt ընկերություն ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերության զարգացմանը: PicsArt այցի շրջանակում նախագահը ծանոթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագրերին ու գործունեությանը: Շրջայցի ընթացքում PicsArt-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև PicsArt հավելվածի հնարավորությունները: Նշվել է, որ ներկայումս հավելվածը 30 լեզվով հասանելի է ամբողջ աշխարհում՝ iOS, Android և Windows հարթակներում: Հավելվածն ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր է ունենում, ովքեր ստեղծում և վերափոխում են մոտ մեկ միլիարդ պատկեր և տեսանույթ։ Նախագահը ծանոթացել է ընկերության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կատարած աշխատանքով: Նախագահին են ներկայացվել ընկերության հետագա գործունեության ուղղությունները, միջազգային համագործակցության ներկա իրավիճակն ու ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերն ու կրթական հաստատություների հետ համագործակցության խնդիրները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |