Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. Խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալը![]() 8 սեպտեմբերի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Աբրահամյանը։ Նա նշել է, որ մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք «իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ներխուժել են իրեն և ազգականներին պատկանող բնակարաններ և շինություններ»։ «2018թ.-ի սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին: Արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու», - գրել է նա։ Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով խուզարկություն է անցկացվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր ապօրինի զենքժ-զինամթերք: Ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը: Կա վարկած, որ հայտնաբերված զենքը կիրառվել է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |