10 սեպտեմբերի 2018 - 18:21 AMT
ՀՀ-ում ռուսական ռազմաբազան ներողություն է խնդրել և կփոխհատուցի ռեստորանի վնասը

ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել ռազմաբազայի ջոկի՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հրամանատարներից մեկի մասնակցությամբ Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահում տեղի ունեցած միջադեպի համար և հայտարարել պատճառված նյութական վնասը փոխհատուցելու մասին, հայտնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը:

Սեպտեմբերի 9-ին` ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ջոկի հրամանատարներից մեկը` ալկոհոլի ազդեցության տակ, կոտրել է սրահի հետնամասի դուռը, մտել ներս ու սառնարաններում խմիչք փնտրել:

Ռեստորանային համալիրի տնօրենի խոսքով` լուրջ վնաս չի պատճառվել սրահին: