// IP Marketing video - START// IP Marketing video - END

Զոհրաբյանը՝ հեծանիվով, Փոստանջյանը՝ ոտքով, Մարությանը՝ երթուղայինով. Երևանի ավագանու թեկնածուների քարոզարշավը

Զոհրաբյանը՝ հեծանիվով,  Փոստանջյանը՝  ոտքով, Մարությանը՝ երթուղայինով. Երևանի ավագանու թեկնածուների քարոզարշավը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին պաշտոնապես մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի ներկայացուցիչները եղել են քաղաքի տարբեր վարչական շրջաններում, հանդիպել ընտրողներին: Ընտրապայքարի դուրս եկած ուժերը հրապարակել են նաև իրենց նախընտրական հոլովակները:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը և ավագանում թեկնածու Վահե Էնֆիաջյանը նախընտրական հոլովակում հեծանիվ են վարում:

Ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն էլ իր մասին պատմող հոլովակում զբոսնում է մայրաքաղաքի փողոցներում՝ վերհիշելով իր քաղաքական գործունեության առանձին դրվագներ:

Ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոլովակում ներկայացնում է իր կենսագրությունը և կյանքի շրջադարձային դրվագները, որոնք տեղի են ունեցել Երևանում:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Ըստ Քոչարյանի, Հայաստանի նոր իշխանությունը «քաոսային է, չունի գործողությունների հստակ ծրագիր, տնտեսությունից գլուխ չի հանում»
Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար