// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Կոմերսանտ». Սերգեյ Գալիցկին ներդրումային հիմնադրամ է ստեղծել

«Կոմերսանտ». Սերգեյ Գալիցկին ներդրումային հիմնադրամ է ստեղծել

PanARMENIAN.Net - Հայկական ծագումով ռուսաստանցի գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) «Մագնիտ» հիպերմարկետների ցանցի բաժնետոմսերը վաճառելուց հետո ներդրումային հիմնադրամ է ստեղծել, որն արդեն դիտարկում է որոշ ակտիվներ սննդամթերքի արտադրության ոլորտում: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտը» ֆինանսական շրջանակներում երկու աղբյուրի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել է 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլով:

Հիմնադրամի անվանումն ու չափը չի հրապարակվել: 2018-ի հուլիսին Գալիցկին Կրասնոդարում հիմնել է «ՍՆ Կապիտալ» ՍՊԸ-ն, որը հիմնականում ֆինանսական ծառայություններ է մատուցում: Ըստ աղբյուրներից մեկի, հիմնադրամում արդեն թիմ է ձևավորվել: Որպես առաջին ներդրումների օբյեկտ դիտարկվել են սննդամթերքի որոշ արտադրողներ Ռուսաստանի հարավում, բայց դեռևս ընտրված նախագծեր չկան՝ ըստ այլ աղբյուրի: Նշվում է, որ Սերգեյ Գալիցկու կամ նրա ներկայացուցիչների հետ կապվել չի հաջողվել:

Ավելի վաղ Գալիցկին ասել էր, որ ապրելու է Կրասնոդարում և զբաղվելու է մանկապատանեկան ֆուտբոլով: Գործարարը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նա Կրասնոդարում զբոսայգի է կառուցել, որը գտնվում է «Կրասնոդար» մարզադաշտի հարևանությամբ: Այգին բացվել է 2017-ի սեպտեմբերի 28-ին:

Գալիցկու կարողությունը մեկ օրում նվազել է $606 միլիոնով: Այժմ նրա կարողությունը $6,121 մլրդ է: Պատճառը՝ «Մագնիտի» եռամսյա հաշվետության հրապարակմանը հաջորդած բաժնետմոսերի գների անկումն էր: 2017-ի հոկտեմբերի 19-ին, երբ 1 բաժնետոմսը գնահատվում էր 9445 ռուբլի, միլիարդատիրողջ կարողությունը կազմում էր մոտ $6,727 մլրդ:Սակայն հոկտեմբերի 20-ին, հաշվետվության հրապարակումից հետո, բաժնետոմսերի գնի գրեթե 12 տոկոսով անկում գրանցվեց:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը