Լենա Նազարյանը՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար

Լենա Նազարյանը՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար է ընտրվել պատգամավոր Լենա Նազարյանը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Լենա Նազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Մինչև 2018-ի մայիսի 8-ը ԵԼՔ խմբակցությունը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը: Նրա վարչապետ ընտրվելուց հետո խմբակցությունը ղեկավար չուներ:

 Ուշագրավ
---