Տոնոյան. ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է![]() 12 սեպտեմբերի 2018 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում ՌԴ-ից ՀՀ սպառազինություն կմատակարարվի և նոր վարկ կվերցվի: «Դա գործընթաց է, որն իրացվելու է: Ես իրավունք չունեմ մանրամասնել տեսակները: Ժամանակին դրանց վերաբերյալ տեղեկություններն առկա կլինեն», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՌԴ հետ համագործակցությունը բավականին հաջող է ձևավորվում, հայտնում է Aysor.am-ը: Ճշտող հարցին, թե վարկի ինչ գումարի մասին է խոսքը՝ նախարարն ասել է. «Խոսքը 100 միլիոնի (դոլարի) մասին է»: Այս վարկը արդեն 3-րդը կլինի, որը Հայաստանը վերցնում է Ռուսաստանի Դաշնությունից զենք ու ռազմատեխնիկա գնելու համար:Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինությունը, այժմ պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին:Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:Համաձայնագիրը կնքվել էր 2017-ի հոկտեմբերին: 2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |