ՀՀ նախագահը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին. ՀՀ-ն հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները![]() 13 սեպտեմբերի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների փորձն ու կարողություններն օգտագործելու, միջազգային համագործակցությունը զարգացնելու համար: Ընդգծելով, որ ներկայիս Հայաստանն այլևս խորհրդարանական հանրապետություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ պառլամենտական ժողովրդավարությունը նոր է մեր երկրի համար և այդ առումով ուսանելու շատ բան ունենք այդ ուղին որդեգրած երկրներից: Նա անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նշել, որ տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ և այստեղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օժանդակությունը շատ էական կարող է լինել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |