// IP Marketing video - START// IP Marketing video - END

Քոչարյանի գրասենյակ. ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան

Քոչարյանի գրասենյակ. ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությանը, ասել է, որ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը պետք է հրաժարական չներկայացնեն, հայտնում է Yerkir.am-ը:

«Մենք գործ ունենք խայտառակ բացահայտման հետ: Կարծում եմ` այստեղ հավելյալ բացատրությունների կարիք չկա: Տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, այդ թվում` արդարադատությանը խոչընդոտելու և դրան միջամտելու համար: Կարծում եմ նաև, որ մինչև հեռախոսազրույցի մասնակիցները հրաժարական չներկայացնեն, Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ որևէ վստահություն լինել չի կարող: Սա օրախնդիր հարց է», - ասել է նա:

Ավելի վաղ, համացանցում է հայտնվելՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը Մարտի 1-ի գործի վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ Քոչարյանի, Հայաստանի նոր իշխանությունը «քաոսային է, չունի գործողությունների հստակ ծրագիր, տնտեսությունից գլուխ չի հանում»
Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար