Տոնոյանը բարոնուհի Քոքսին է ներկայացրել իրավիճակը շփման գծում![]() 14 սեպտեմբերի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին։ ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է բարոնուհի Քոքսին և շնորհակալություն հայտնել տարիներ ի վեր ծավալած հայանպաստ գործունեության և Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու համար, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Պաշտպանական գերատեսչուփյան ղեկավարը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 13-ին, հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին:Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն արցախցիներին, ինչպես նաեւ միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |