// IP Marketing video - START// IP Marketing video - END

Աշխարհի ամենահարուստ մարդը $2 մլրդ-ով բարեգործական հիմնադրամ է հիմնել

Աշխարհի ամենահարուստ մարդը $2 մլրդ-ով բարեգործական հիմնադրամ է հիմնել

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդը, Amazon ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը հայտարարել է Bezos Day One հիմնադրամի ստեղծման մասին, որն օգնություն է ցուցաբերելու բարեգործական կազմակերպություններին 2 ուղղությամբ. օժանդակություն անտուն ընտանիքներին և նախակրթարանների ստեղծում աղքատ շրջաններում:

Բեզոսը $2 մլրդ կհատկացնի բարեգործական նպատակների համար:

Մեկնաբանելով իր որոշումը՝ Բեզոսն ասել է, որ հիմնադրամն աշխատելու է այն նույն սկզբունքներով, որոնցով առաջնորդվում են Amazon-ում: «Սկզբունքներից ամենակարևորը լինելու է անկեղծ ակտիվ ուշադրությունը հաճախորդի հանդեպ: Եվ այդ հաճախորդները լինելու են երեխաները»,,-ասել է նա:

«Մենք ավելի լավ ենք ապրում, քան մեր նախահայրերը, իսկ նրանք ավելի լավ են ապրել, քան իրենց նախնիները: Եվ եթե մեր ծոռները մեզանից լավ չեն ապրելու, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Որտե՞ղ է աշխարհի բարին, և ինչպե՞ս այն կարող ենք տարածել: Ինչպե՞ս աշխարն ավելի լավը դարձնել: Այդ հարցերը հուզում են ինձ»,-ասել է նա:

Ջեֆ Բեզոսի անձնական կարողությունը Bloomberg-ը գնահատում է $163,8 մլրդ:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը