// IP Marketing video - START// IP Marketing video - END

Իսրայելն ավարտել է Սիրիային հումանիտար օգնության ծրագիրը

Իսրայելն ավարտել է Սիրիային հումանիտար օգնության ծրագիրը

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիային հումանիտար օգնության 5-ամյա ծրագիրն ավարտելու մասին:

Որպես ծրագիրն ավարտելու պատճառ Իսրայելը նշել է այն հանգամանքը, որ սահմանամերձ տարածքն անցել է Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ, գրում է «Կոմերսանտը» The Times of Israel-ի վրա հղումով:

«Բարի հարևան» ծրագիրը մեկնարկել էր 2013-ին և ուղղված էր սիրիացիներին օգնություն ցուցաբերելուն Իսրայելին սահմանակից տարածքներում: Սիրիայի տուժած քաղաքացիները կարող էին բուժման համար դիմել Իսրայելի հիվանդանոցներ, իսկ որոշ ոչ կառավարական կազմակերպություններ կարող էին հումանիտար օգնություն տրամադրել:

2016-ին Սիրիայի քաղաքացիներն օգնության շրջանակում հնարավորություն ստացան բուժում անցնել նաև այն դեպքերում, եթե վնասվածքները կապված չէին մարտական գործողությունների հետ: 5 տարում օգնության համար դիմել է 11.900 մարդ:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը