2015 թվականին Հայաստանի խաղաղապահ բրիգադը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին21 մայիսի 2008 - 18:58 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականի դրությամբ Հայաստանի խաղաղապահ բրիգադը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, գտնում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առաջին քայլն այդ ուղղությամբ կլինի Կոսովոյում հայկական խաղաղապահ ուժերի թվաքանակի մեծացումը: Ներկա դրությամբ Կոսովոյի խաղաղապահ մանդատը ՄԱԿ-ից հանձնվել է ՆԱՏՕ-ին, ինչը հանգեցրել է մի շարք երկրների, օրինակ Ադբեջանի կողմից, իրենց ուժերի ետ կանչելուն: Սակայն դա չի ազդի Հայաստանի պարտավորթյունների կատարման վրա»,- ասել է նախարարը չորեքշաբթի օրը խորհրդարանաում խոսելով Կոսովոյում հայկական ուժերի մեծացման մասին:Կոսովոյում հայ «երկնագույն բերետների» թիվը կազմում է 34 մարդ: Ըստ խորհրդարան ներկայացված փոփոխությունների, Կոսովո ծրագրվում է ուղարկել Հայաստանի ԶՈՒ հավելյալ հրաձգային վաշտ: Օհանյանը հիշեցրել է, որ հայ խաղաղապահները, ծառայելով Կոսովոյում, բազմաթիվ բարձր գնահատականներ են ստացել: Նախարարի խոսքերով, հայ խաղաղապահների թվաքանակի աճը պայմանավորված է քաղաքական եւ ռազմական գործոններով: «Բացի այդ, մենք մեր դրոշը ներկայացնելու հնարավորություն ենք ստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ զինվորին, ով ինչպես Հայրենիքում, այնպես էլ արտերկում, պատվով է իրականացնում իր ռազմական պարտքը»,- ընդգծել է Օհանյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |