Իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:
Նա ասաց, որ մանրամասները կներկայացնի ավելի ուշ:
Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։