Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել![]() 19 սեպտեմբերի 2018 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ), հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Մաթևոսյանը մահացել է: Ավելի վաղ, հակառակորդը գնդակոծել էր Տավուշի սահմանային բնակավայրերը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ի պատասխան, հայկական զինված ուժերը խոցել են երեք ադրբեջանցի զինծառայողի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |