ԲՀԿ-ն քարոզարշավի համար ռեկորդային՝ 743 րոպե եթերաժամանակ է գնել![]() 21 սեպտեմբերի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի սեպտեմբերի 10-17-ի մշտադիտարկման արդյունքներով հեռուստատեսության և ռադիոյի վճարովի եթերաժամանակի առաջատար գնորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 743 րոպե: 2-3 տեղը կիսում են «Ժառանգությունը» ու «Իմ քայլը» դաշինքը՝ 150-ական րոպե, 4-րդը «Օրինաց երկիրն» է՝ 98 րոպե, 5-ը ՀՅԴ-ն՝ 76 րոպե: Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սա ռեկորդային ցուցանիշ է: «Ոչ մի նախընտրական քարոզարշավի ժամանակ (լինի խորհրդարանական, թե ավագանու ընտրություններ) մեկ շաբաթվա ընթացքում այս քանակի վճարովի եթերաժամ ոչ մի քաղաքական ուժ չի գնել», -գրել է Հակոբյանը: Սեպտեմբերի 10-ից պաշտոնապես մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |