Gallup. Ավագանու ընտրություններում քաղաքացիների 60,6%-ը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլի» օգտին![]() 21 սեպտեմբերի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության անցկացրած հարցման արդյունքներով, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքացիների 60,6%-ը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը: Անցողիկ շեմը կհաղթահարեն նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» քաղաքական ուժերը. նրանց օգտին քվեարկել է պատրաստվում ընտրողների համապատասխանաբար՝ 9,2%-ը և 4,3%-ը: Հարցման արդյունքներով՝ «Երկիր Ծիրանին» կհավաքի ձայների 1,3%-ը, «Ժառանգությանը»՝ 1,1%-ը, ՀՅԴ՝ 0,8%-ը , «Օրինաց Երկիրը»՝ 0,7%-ը%-ը: Հրաժարվել է պատասխանել հարցվածների 11,6%-ը, դժվարացել է պատասխանել 8,9%-ը: Ընտրություններին միանշանակ մասնակցելու է հարցվածների 72,9%-ը, ավելի շուտ մասնակցելու է 13,7%-ը, ավելի շուտ չի մասնակցելու 3,6%-ը, հաստատ չի մասնակցելու 8,7%-ը, իսկ 1,1%-ը դժվարացել է պատասխանել: Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |