Խաչատուրովն՝ Ադրբեջանին․ Դադարեցնել ՀՀ բնակավայրերի գնդակոծությունը![]() 22 սեպտեմբերի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարություն է տարածել Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում ադրբեջանական զինուժի կողմից հայկական բնակավայրերի գնդակոծության վերաբերյալ։ Խաչատուրովի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ զոհերի են հանգեցրել, իսկ ռազմական հռետորաբանությունը վնասում է ՄԽ ջանքերին։ «Հաշվի առնելով ՀԱՊԿ կից ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի կողմից սեպտեմբերի 21-ին ներկայացրած տեղեկությունը, կոչ ենք անում դադարցնել ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակում կրակողներն ու լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի համար վտանգների ավելացման բացառման նպատակով», - նշել է նա։ Վերջին օրերին Տավուշի մարզում աճած միջադեպերի պատճառով վիրավորվել է 1 հայ գյուղացի, զոհվել 1 զինծառայող։ Հայտնի է 2 ադրբեջանցի զինվորի զոհվելու, ևս 1-ի վիրավորվելու մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |