Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի բաժինը։

Վերջին շրջանում իրավիճակը թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է։ Օրերս Տավուշի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի արձակած կրակոցից ևս մեկ զինվոր էր վիրավորվել, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր։

Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդի 3 զինվոր էր խոցվել, որից 2-ը զոհվել էին, մեկը՝ վիրավորվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---