ԱԳ նախարարը մեկնել է Նյու Յորք. Հնարավոր է՝ հանդիպի Մամեդյարովին![]() 23 սեպտեմբերի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Սեպտեմբերի 24-28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ, հայտնում է ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը: Հնարավոր է հանդիպում նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ավելի վաղ հայտնել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում: Այդ մասին Գրեմինգերը հայտարարել էր Բաքվում: «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրվում է անցկացնել Նյու Յորքում սեպտեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում», - ասել էր Գրեմինգերը: Գրեմինգերն, ավեի վաղ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության կարգավորում պարտադրել՝ միայն կողմերը կարող են խաղաղ կարգավորման հասնել։ Գրեմինգերը հավելել էր նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկի կողմից անցկացվող դիտորդական առաքելությունը շփման գծում միակ կայուն միջոցն է վստահության հաստատման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |