Erdogan Not Welcome. Գերմանիայում բողոքում են Էրդողանի այցի դեմ![]() 23 սեպտեմբերի 2018 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարյուրավոր հակառակորդներ սեպտեմբերի 22-ին դուրս են եկել բողոքի ցույցերի Գերմանիայի քաղաքներում՝ ընդդեմ թուրք նախագահի ԳԴՀ ակնկալվող այցի, որը նախատեսված է սեպտեմբերի 28-ին և 29-ին: Նախաձեռնողը քրդամետ Erdogan Not Welcome միավորումն է: Բեռլինում ակցիային, ըստ ոստիկանության, մասնակցել են հարյուրավոր մարդիկ, Դյուսելդորֆում՝ 200, Բիլեֆելդում և Էսսենում՝ մոտ 100: Նմանատիպ միջոցառումներ են անցել Համբուրգում, Մայնի Ֆրանկֆուրտում, Հաննովերում և Շտուտգարդում, գրում է Deutsche Welle-ն: Ցուցարարները բողոքում են Էրդողանի ռեժիմի գործողությունների դեմ, քանի որ լրագրողները, գիտնականներն ու այլ ընդդիմադիրները Թուրքիայում հայտնվում են բանտերում: Բացի այդ, ցուցարարները հիշեցրել են մարդու իրավունքների լրջագույն խախտումների մասին սիրիական Աֆրինում: Թուրքիայի զինված ուժերին և նրանց կողմնակիցներին մեղադրում են դիակապտության, կամայական ձերբակալությունների, կտտանքների ու առևանգումների մեջ մի տարածաշրջանում, որտեղ ժամանակին գերակշռում էր քրդական բնակչությունը: Քննադատությունների ֆոնին բունդեսթագի որոշ պատգամավորներ հրաժարվել են մասնակցել Էրդողանի պատվին կազմակերպվող ճաշկերույթին: Amnesty International (AI) կազմակերպությունն ավելի վաղ զեկույց է հրապարակել, ըստ որի թուրքական բանակը և Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության ջոկատները պատասխանատու են սիրիական Աֆրին քաղաքում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |