Բաքվի փողոցները հեղեղվել են, ցեխահրաբուխ է ժայթքել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել: Օտմա-Բոզդաղ ցեխահրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան ժամերին և դեռևս շարունակվում է: Այդ տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը, գրում է Trend-ը: Բոցի բարձրությունը հրաբխի խառնարանում հասնում է 200-300 մետրի: Նշվում է նաև, որ տարածքում առաջացել են բազմաթիվ ճաքեր, մինչև 40 մ խորությամբ: Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտից նաև Բաքվի փողոցներն են հեղեղվել՝ հորդառատ անձրև է տեղացել: Ջրով են ծածկվել Ադրբեջանի մայրաքաղաքի գլխավոր փողոցներն ու պողոտաները: Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում: Հեղեղվել են նաև մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը: Մասնավորապես, ջրածածկ են «Մեմար Աճեմի» մետրոյի կայարանի մուտքն ու ելքը, գրում է Haqqin.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |