Վարչապետ. Վերադառնալուն պես բանակցելու եմ բոլոր ուժերի հետ ԱԺ արտահերթ ընտրության անցկացման շուրջ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես բանակցությունների է հրավիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն՝ քննարկելու Աժ արտահերթ ընտրությունների անցկացմանը ժամկետներն ու պայմանները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Ընդհանուր առմամբ, այդպիսի տրամադրություն կար, որ ընտրություններն անցկացվեն հունիսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, բայց ըստ էության, իրադարձությունները և այն սպասողական դրությունը, որն ապրում է մեր տնտեսությունը, պոտենցիալ ներդրողները, որոնք անընդհատ մեր բանավոր խոսքերին չեն հավատում, որ քաղաքական իրողությունները չեն փոխվելու, և նրանց հարկավոր է ավելի երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ: Եվ, ըստ էության, տնտեսական և ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու նկատառումով մենք պիտի աշխատենք ավելի վաղ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգման գործընթացը», - ասել է վարչապետը: Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մեկ տարվա ընթացքում՝ ամենաուշը մինչև 2019 թվականի ամառ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |