Շարմազանով. ԵՏՄ-ին անդամակցումը բխում էր ՀՀ պետշահերից![]() 25 սեպտեմբերի 2018 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Անդամակցությունը ԵՏՄ-ին ՀՀ պետական շահերից է բխում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Մինսկում Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ հանդիպմանը: «Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵՏՄ շուկայի հնարավորությունները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջտարածաշրջանային համագործակցությանը, կարևորել սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը: Կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման և ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը, կարևորվել միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափում իրականացվող աշխատանքը: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում անդամ երկրների փոխգործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵՏՄ-ն գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ու տարբեր ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ է ստեղծել, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահՎլադիմիր Անդրեյչենկոյի հետ: ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |