Instagram-ի հիմնադիրները հեռացել են ընկերությունից![]() 25 սեպտեմբերի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Instagram-ի հիմնադիրներ Քևին Սիսթրոմն ու Մայք Քրիգերը հայտարարել են, որ հեռանում են ընկերությունից: «Ես և Մայքը շնորհակալ ենք վերջին 8 տարվա համար Instagram-ում և 6 տարվա համար՝ Facebook-ում: Մեր թիմը 13 հոգուց հասել է 1000-ի, գրասենյակներ ունի աշխարհի տարբեր երկրներում, ստեղծում է պրոդուկտ, որը կիրառում և նախընտրում է ավելի քան 1 մլրդ մարդ: Այժմ մենք պատրաստ ենք նոր էջի»,-ասվում է ընկերության ղեկավարի հայտարարության մեջ, գրում է Meduza-ն: Հեռանալու պատճառները Instagram-ի հիմնադիրները չեն հրապարակել: Նրանք ուղղակի նշել են, որ մտադիր են դադար վերցնել հանգստի համար՝ նոր նախագծեր սկսելուց առաջ: Ըստ Bloomberg-ի, Սիսթրոմն ու Քրիգերը լքել են ընկերությունը Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ տարաձայնությունների պատճառով: Instagram-ը հիմնվել է 2010-ին: Քևին Սիսթրոմն ընկերության գործադիր տնօրենն էր, իսկ Մայք Քրիգերը՝ տեխնիկական տնօրենը: 2012-ին ծառայությանը գնեց Facebook ընկերությունը 1 մլրդ դոլարով: Վերջերս ընկերությունից հեռացել է նաև WhatsApp-ի հիմնադիրը: WhatsApp-ը նույնպես Facebook-ին է պատկանում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |