Վիրահայերը վրացերեն կսովորեն բանակում![]() 26 սեպտեմբերի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարարությունը զորակոչիկներին վրացերենի ուսուցման նոր ծրագիր է սկսել, որն առնչվում է բանակում ժամկետային զինծառայության զորակոչվող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին: Առաջին փուլում վրացերենի դասընթացներին կմասնակցի 123 ժամկետային զինծառայող, որոնցից 82-ն ազգությամբ ադրբեջանցի է, 41-ը՝ հայ: Ուսուցման ժամկետը 7 շաբաթ է, գրում է «Գրուզիա-Online»-ը: «Մենք ծառայում ենք Վրաստանին: Մենք Վրաստանի քաղաքացիներ ենք և վրացերեն իմանալը մեր պարտքն է»,-ասել է լրագրողներին զինծառայող Վարազդատ Մկրտչյանը: Դասընթացի ժամանակ զինծառայողները կսովորեն խոսակցական լեզուն և ուղղագրություն, ինչպես նաև պաշտոնական նամակներ և փաստաթղթեր կազմել: Ուսուցման ավարտին նրանք հավաստագիր կստանան: Վրացերենի ուսուցման ծրագիր միանվագ չէ, այն պարբերաբար կկրկնվի: Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության, Վրաստանի բնակչությունը մոտ 3,7 մլն է, որից 3,2 մլն վրացիներ են, 223.000՝ ադրբեջանցիներ և մոտ 169.000-ը՝ հայեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |